Էրիկ Իսրայելյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն.
Էրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Իսպանիայում ավարտվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավային:
18-ամյա բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներում մեծ առավելությամբ մենամարտեց եւ մրցակցին որեւէ հնարավորություն չտվեց:
Կիսեզրափակիչում Եվրոպայի երիտասարդների գործող չեմպիոնը 5:0 հաշվով հաղթել էր անգլիացի Նելսոն Բիրչարիին: