Անկախ կյանքի ռեսուրս կենտրոն. (տեսանյութ)

586

«Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում ստեղծված Լոռու մարզի առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն արդեն մեկ տարեկան է, որի առթիվ էլ իր հարկի տակ հյուրընկալել էր և´ իր շահառուներին, և´ բազմաթիվ հյուրերի։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն միջոցառման ժամանակ իր խոսքում բարձր գնահատեց Վանաձորում և Գյումրիում գործող Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների գործունեությունը, նշելով, որ հաջողություններ ու լուրջ առաջընթաց են գրանցել…

Հենց այս կարգախոսն էլ առաջ է մղում կենտրոնի շահառուներին և ազդեցիկ նշանակություն ունի հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում՝ հասարակության ընկալումների վրա։ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ը հիմնադրվել է 2014-ին և զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի և իրավունքների պաշտպանությամբ։

Կազմակերպությունը վերջին 3 տարիների ընթացքում ստեղծել են EREO Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը։ Իսկ թե ինչումն է կայանում և որն է Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների դերը, Անուշ Ասլանյանը պատասխանում է։ Կենտրոնը լայնածավալ աջակցություն է ցուցաբերում տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց՝ այս մեկ տարվա ընթացքում 300-ից ավելի ծառայություններ է մատուցել մարզի հաշմանդամություն ունեցող և չունեցող շուրջ 550 անձանց:

Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները ծառայությունների մատուցման լայն շրջանակ ունեն․ ինչպիսիք են անկախ կյանքի վարման, տարբեր կրթական ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց մրցունակ լինել նաև աշխատաշուկայում։ Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները և շահառուները ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները՝ արժևորելով կենտրոնի ունեցած դերը և դրական ազդեցությունն իրենց կյանքում:

Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ ընկալում են երաժշտությունն ու պարում, երգում ու ժպիտ նվիրում շրջապատին։ Միջոցառման երկրորդ մասում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյի և կենտրոնի շահառուների կողմից իրականացվեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի և ՛՛EREO՛՛ անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի նոր մատչելի մուտքի բացման արարողությունը։ «Դեպի անկախ կյանք» ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը:

Ծրագիրն իրականացնում են երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպություններ՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ները: Առաջիկա 5 տարիներին նման կենտրոններ նախատեսվում են ունենալ բոլոր մարզերում, հաջորդականության հաջորդ հորիզոնականում Արմավիրն է։