Վազգեն Բադալյանի գլխավորությաբ Հայաստանը ներկայացնող Էրիկ Իսրայելյանը կիսաեզրափակիչում է: (տեսանյութ)

780

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացնող Էրիկ Իսրայելյանը` Վազգեն Բադալյանի գլխավորությաբ, ¼ եզրափակիչում պարզապես «ռմբահարեց» մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
60 կգ քաշային Իսրայելյանը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Տոմիսլավ Ջինովիչի հետ ու շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին: Մեկնարկային վայրկյաններից սկսած` հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան հասցրեց Ջինովիչին, և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը բացեց հաշիվ:
Մեր մարզիկն ուժգին հարվածները շարունակեց նաև նոկդաունից հետո, և դեռևս առաջին ռաունդը չավարտված` ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրին մենամարտը և հաղթանակը շնորհեցին Իսրայելյանին: