Արթուր Դավթյանը` Աշխարհի չեմպիոն… (տեսանյութ)

805

Ճանապարհ դեպի Տոկիո 2020. Արթուր Դավթյան - Հանրային հեռուստաընկերություն

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:

Մեր մարզիկը հենացատկի եզրափակիչում վաստակելով 15.050 միավոր, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն: Երկրորդ տեղը գրաված ֆիլիպինցի Կառլոս Խուլոն հետ է մնացել ընդամենը 0.100 բալով:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց առաջնությունում: Երեկ Հարություն Մերդինյանը նժույգ թափերի մրցումներում զբաղեցրել էր 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: