Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը կքննի կոլեգիալ կազմով.

735

Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ կքննի կոլեգիալ մարմնով: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Այսինքն բողոքի քննության համար առանձին դատավոր չի լինելու: Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ պալատը եռամսյա ժամկետ ունի բողոքը քննելու համար:

Օգոստոսի 20-ին դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://hetq.am