Սպորտի երախտավոր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Սամբոյի Հայաստանի բազմակի չեմպիոն, Ձյուդոյի Եվրոպայի առաջնության մրցանակակիր , բազմաթիվ միջազգային եւ համամիութենական մրցաշարերի հաղթող, վաստակաշատ մարզիչ, Գուգարքի ըմբշամարտի հիմնադիր ՀԵՆՐԻԿ ՍԱՔԱՆՅԱՆԻ երկրորդ հուշամրցաշարը Գուգարքի իր անվան մարզադպրոցում ավարտվեց։







Մրցումներին ներկա էին սպորտի վաստակավոր վարպետ Օլիմպիական խաղերի մրցանակակիր, Աշխարհի կրկնակի գավաթակիր , Եվրոպայի բազմակի չեմպիոն Ստեփան Սարգսյանը, Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, նրա խորհրդական Արման Բերնեցյանը, քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Սասուն Բեգլարյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Վանաձորի քաղաքապետարանի բաժնի պետ Հայկ Վիրաբյանը, Գուգարքի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Սարգսյանը այլ պաշտոնատար անձինք, վաստակավոր մարզիչներ, սպորտի երախտավորներ, թիմերի ղեկավարներ։




Մրցումներին իրենց մասնակցությունն էին բերել Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Ստեփանավանի եւ Գուգարքի մարզիկները։ Գլխավոր մրցավարը ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար , ԽՍՀՄ սպորտի վարպետ Զավեն Էվոյանն էր ում խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Արման Բերնեցյանը, Հայկանուշ Սարգսյանը եւ տողերիս հեղինակը։

Մրցումները բարձր մակարդակով կազմակերպվել էր Հենրիկ Սաքանյանի անվան մարզադպրոցը տնօրեն Համլետ Սաքանյանի գլխավորությամբ եւ Գուգարքի համայնքապետարանը հանձինս Հայկանուշ Սարգսյանի։


Մասնակցում էին 35-ից 70+ քաշ ունեցող պատանի սամբիստները։ Ավարտվեց շատ հետաքրքիր եւ ակտիվ պայքարում, որի արդյունքները կներկայացնեմ վաղը իմ էջում ։
Շնորհակալություն ներկա քաղաքի եւ մարզի ղեկավարներին եւ պաշտոնյաներին, ներկաներին, մասնակիցներին , հովանավորներին, կազմակերպիչներին եւ մարզասերներին։