Պրահայում՝ կուլիսների հետեւում, Վաղատուրում՝ սարերի. որտե՞ղ է թաքնված վտանգը…

750

Պրահա մեկնելուց առաջ, որտեղ տեղի էր ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահի հետ, Փաշինյանի ընտանեկան թերթի, այսպես կոչված, հավաստի աղբյուրը որոշակի մանրամասներ հայտնեց՝ ինչ են ուզում Ադրբեջանն ու Ռուսաստանը Հայաստանից:

Հոդվածներին հաջորդեց Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Նա ակնկալիք հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը և ժողովուրդը կաջակցեն իրեն խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար, քանի որ, նրա խոսքերով, «դիվանագիտական աշխատանքը Հայաստանի համար առաջ գնալու տարածք է ստեղծել»: «Region 5+»-ի այս շաբաթվա թողարկմանն անդրադարձել ենք անցած շաբաթվա իրադարձություններին, «խաղաղության օրակարգը» կյանքի կոչելու հավանականությանը, ռուս-ուկրաինական պատերազմին, Հայաստանի համար հնարավոր ռիսկերին, նաեւ Տավուշում եւ Սյունիքում տիրող իրավիճակին…

MIG TVR VANADZOR, LORI REGION