«Միգրացիան՝ ազդեցություններն ու հետևանքները Լոռու մարզում» ծրագրի 4-րդ
հաղորդումն է․
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանի հետ խոսում ենք Ռեադմիսիոն համաձայնագրի և ռեադմիսիոն հայցերի մասին։
00։59-Նախորդ հանդիպման ընթացքում խոսեցինք անօրինական միգրացիայի, դրա հետևանքների, ինչպես նաև վերադարձի գործընթացների մասին։
Եվ, որպես դրա շարունակություն, խոսենք Ռեադմիսիոն համաձայնագրի մասին – ինչ է իրենից ներկայացնում այդ համաձայնագիրը։
3։34 – Իսկ ինչ վիճակագրություն ունենք Ռեադմիսիոն հայցերի հետ կապված։
5։32 – Ռեադմիսիոն հայցեր, որոնցով հաստատվում է նշված անձանց
քաղաքացիությունը։
9։34 – Անձինք, ովքեր խախտում են Ռեադմիսիոն համաձայնագրի դրույթները։
11։16 – Հայկանուշ Չոբանյանի ներկայացրած վիճակագրությունից պարզ է դառնում, որ ավելի ինտենսիվ Գերմանիայից, ապա նաև մյուս եվրոպական երկրներից շատ արագ կազմակերպվում է քաղաքացիների վերադարձը․ ինչպես է ընդունում նրանց Հայաստանը․ վերադարձ, վերաինտեգրում, ինչ քաղաքականություն է գործում։
12։04 – Ապաստան հայցող և փախստականի կարգավիճակ։
15։15 – Նույն երկիրը տարբեր անձանց համար կարող է տվյալ երկիր տարբեր ժամանակահատվածներով մուտքի արգելք կիրառել։
16։20 – Մարդիկ վաճառում են ամեն ինչ իրենց հայրենիքում և արտերկրում անհաջողության մատնվելուց և արտաքսվելուց հետո մնում են բոլորովին ձեռնունայն։
18։19 – Ռեադմիսիոն համաձայնագրի արդյունքում Հայաստան վերադարձող անձանց համար իրականացվող վերաինտեգրման ծրագիրն ու դրա երկու կոմպոնենտները․ ինֆորմացիոն և նյութական աջակցություն։
20։46 – Ինչպես են քաղաքացիներն իմանում այս ծրագրերի մասին։
25։05 – Որևէ երկիր մեկնելուց առաջ պետք է մի քիչ ծանոթանալ այդ երկրին։