Միգրացիան՝ ազդեցություններն ու հետևանքները Լոռու մարզում. (ռադիոհաղորդում -3)

342

 

«Միգ» FM մարզային ռադիոկայանի եթերում
«Միգրացիան՝ ազդեցություններն ու հետևանքները Լոռու մարզում» ծրագրի 3-րդ հաղորդումն է․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանի հետ խոսում ենք վերադարձի և վերաինտեգրման գործընթացների մասին։

4։15ր – Հաղորդման ընթացքում կարող եք դիտել նաև հարցազրույց (տեսանյութ)՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Պետերբուրգից Վանաձոր տեղափոխված՝ Օլգա Կուցևայի հետ։

00։59ր – Նախ պարզենք, թե մեր հայրենակիցներն ավելի շատ որ երկրներն են նախընտրում․ որ երկրներում ավելի շատ հայ միգրանտներ կան և ինչու, ինչով է դա պայմանավորված։

4։15ր (տեսանյութ) – Մենք տասնամյակներ շարունակ աշխատանքային միգրանտների մեծ հոսք ենք ունեցել դեպի հատկապես ՌԴ։ Իսկ վերջին շրջանում ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված,արդեն ռուսների մեծ հոսք ունենք դեպի մեր երկիր․ Լոռիում էլ, հատկապես Վանաձորում շատ են նրանք․ ընդ որում, նրանցից շատերը այլևս մտադիր չեն վերադառնալ Ռուսաստան։ Այդպիսի մտադրություն ունի նաև մեր փոդքասթի հերոսը, լսենք փոդքասթը։

10։59ր – Մեր հերոսը նշում էր իր քաղաքական հայացքների և իր երկրում դրա հանդեպ վերաբերմունքի մասին․ գաղտնիք չէ, որ ամենատարածվածներից է այսպես կոչված այլ երկիր գնալու և հանձնվելու գաղափարը․ մեր հայրենակիցներից շատերն էլ գնում են հենց այդ մտայնությամբ, իհարկե, լավ կյանքի ակնկալիքով, բայց հաճախ ստիպված են լինում կամավոր, կամ հարկադիր վերադառնալ․ վերադարձի գործընթացների ինչ պատկեր ունենք այսօր․ որ երկրներից են ավելի շատ վերադառնում մեր հայրենակիցները։

13։54ր – Մենք խոսում ենք անօրինական միգրացիայի, դրա արդյունքում նաև հարկադիր վերադարձի մասին․ բնականաբար, դա էլ պատժի մի ձև է, որ երկրներում են այս հարցին ավելի խիստ վերաբերվում։

16։27ր – Ինչպես մեր շուրջապատում էլ տեսնում ենք, նման դեպքերը քիչ չեն ու, եթե մարդը կամա, թե ակամա հայտնվել է նման իրավիճակում և ճիշտ գնահատելով իրավիճակը, որոշում է կայացրել հայրենիք վերադառնալու, այդ քաղաքացիների հայրենիք վերադարձի գործընթացներն ինչ ընթացակարգեր ունեն։ Տարբեր պատճառներով օտարության մեջ հայտնված մարդն ինչից պետք է սկսի, եթե ինքը հայրենիք վերադառնալու ցանկություն ունի։

20։47ր – Վերադարձ և վերաինտեգրում և դրանց միտված աջակցող ծրագրեր։

23։13 – Երբ արտաքսվում է ընտանիքի մի կամ մի քանի անդամը․ մի մասը մնում է օտար երկրում, մյուսները արտաքսվում են իր ծագման երկիր։