«Խաղաղության դարաշրջանի» երկու օրը. Տեսանյութ

302

Հայաստանի Հանրապետությունում թեև պետական մակարդակով տարեցների խնդիրների մասով բարեփոխումներ են իրականացվում, այնուամենայնիվ ոլորտը շարունակում է մնալ բազմաթիվ բացթողումներով և խնդիրներով լի։ Ամենատարածված խնդիրներից է տարեցների համար առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության բացակայությունը։ Իսկ տարեցների սոցիալական այլընտրանքային ծառայությունների համակարգի բարեփոխումները ներառում են նաև տարբեր սոցիալական կենտրոնների գործունեություն։ Գործում են ոչ միայն տարեցներիտուն ինտերնատներ, այլև ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք նախատեսված են հատկապես միայնակ, հաշմանդամություն և առողջական տարբեր խնդիրներ ունեցող տարեցների համար։ Այս կենտրոնները կոչված են հոգալու տարեցների նվազագույն կարիքները, կազմակերպելու նրանց առօրյայի մի մասը, այդ թվում նաև ժամանցը։ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի ցերեկային կենտրոնը գործում է 2001 թվականից, այսօր ունի 88 շահառու։

Սյուզաննա Քոչարյան — «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի ցերեկային կենտրոնի սոցիալական աշխատող

Հեղ․ ԹԱՄԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՈՎԱ

Օպ․ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ