Լոռու մարզպետ Արամ Խաչատրյան. Շնորհավո՛ր Անկախությանդ տոնը, ՍՐԲԱԶԱ՛Ն ՀԱՅՐԵՆԻՔ

458

Առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ  Խաչատրյան - Shabat.am

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
մեր ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ Անկախության տարեդարձը, ստիպված ենք տոնելու սահմանների նկատմամբ արյունարբու թշնամու ոտնձգությունների պայմաններում:
Ցավոք, վերջին տարիներին ու առավել ևս հիմա, ավելի ու ավելի ենք գիտակցում, մեր մաշկի վրա զգում ազատության ու անկախության գինը: Հասկանում, թե հանուն ինչ վեհ գաղափարի ու ընդդեմ ինչի են մարտնչել ու նահատակվել մեր քաջ պապերը, հանուն ինչի են զոհաբերել իրենց կյանքը: Հասկանում ենք, ու անկախությունն ավելի է քաղցրանում, դառնում բացարձակ արժեք, հանուն որի, վստահ եմ, մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է ամեն ինչի:
 Ազատության ու անկախության գինը, ցավոք, շատ թանկ է նստում մեր՝ դարերով ազատատենչ ժողովրդի վրա: Կրկին ու կրկին հարյուրամյակների հորձանուտում, այս մի բուռ հողակտորը ստիպված ենք պահել մեր ԲԱՆԱԿԻ, մեր քաջարի մարտիկների արյան գնով…
 Փա՛ռք քեզ Հայո՛ց բանակ, փա՛ռք ձեզ, քաջ զինվորներ, պարտական ենք ձեզ ՀԱՅՐԵՆԻՔԻ համար, պարտական ենք ձեզ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ համար: Գլուխ ենք խոնարհում ու ասում՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ: Ձեր սխրանքն անմահ է, ձեր սրբազան անունները ոսկե տառերով են գրվում Հայոց պատմության էջերում ու մեր սրտերում:
Այսօր, առավել քան երբևէ, մեզ միասնություն, սթափություն ու վճռականություն է անհրաժեշտ, քանզի վհատվելը հավասազոր կլինի կործանման: Մեզ բռունցքվել է պետք, պահել ու պահպանել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, որի ամեն մի թիզ հողը արյամբ ու քրտինքով է թաթախված:
 Շնորհավոր Անկախությանդ տոնը, սիրելի՛, թանկ ու անփոխարինելի ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
Թող եռագույնդ հավերժ փողփողա քո կապույտ ու անաղարտ երկնակամարում, թող հաղթական զավակներդ նվաճեն գիտության անդաստանները: Արևշատություն քաջարի մարտիկներիդ, հզոր բազուկ ու անկոտրում կամք, որ ամուր կանգնեն սահմաններիդ, որ անառիկ պահեն հողդ ու ջուրդ:
 Շնորհավո՛ր տոնդ, ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԴ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԴ պահելու ենք աչքի լույսի պես:
 Փա՛ռք մեր ԲԱՆԱԿԻՆ, փա՛ռք մեր քաջարի մարտիկներին:
ԿԵՑՑԵ՛, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: