«EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնում բիզնես ոլորտի և Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայնության հուշագիր ստորագրեցին։
«Հավասար իրավունքներ և Հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց նախաձեռնությունը և նշեց, որ այս համագործակցությունն իր նպաստը կբերի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն և անկախ կյանքով ապրելուն։
Մինչ հուշագիրն ստորագրելը, կողմերը ներկայացրին իրենց գործունեության շրջանակը և իրենց կողմից իրականացվող ծառայությունները։ «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն ունի 3 հիմնական ծառայություն․ հանդիպման ընթացքում այդ ծառայությունների պատասխանատուները ներկաներին պատմեցին կենտրոնի կողմից իրականացվող ծառայությունների մասին։
Անհատական սկզբունքով հուշագրեր կնքվեցին «Հավասար իրավունքներ և Հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի և ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի , «Կառա և Կարեն» ՍՊԸ-ի, «ԿԱՌՄԻԼԱՆ» ՍՊԸ-ի և «ԿԱԼԻՄԵ» Ա/Ձ կազմակերպությունների միջև։
Բիզնես ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև համագործակցության առաջին քայլերն սկիզբ են առել դեռևս ընթացիկ տարվա մայիսին։ Հենց այդ ժամանակ էլ կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել գործընկերային հարաբերությունների ստեղծման համար։
Անուշ Ասլանյանը կարևորում է նման հուշագրերը և նշում, որ այն փոխադարձ համագործակցության սկզբունք կունենա։ Հուշագիրը կվերանայվի 3 ամիսը մեկ՝ համագործակցության նոր եզրեր փնտրելու նպատակով։
Հանդիպման ընթացքը նաև գեղարվեստական կատարում էր նախատեսել․ ներկաներն ունկնդրեցին «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառու Հասմիկ Փելեշյանի երեժշտական կատարումը։