Մարիամ Մկրտչյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն.

530

thumbnail_a1+chess mariam (1)

Հայաստանի շախմատիստ Մարիամ Մկրտչյանը հաղթեց շախմատի աշխարհի պատանիների առաջնության մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում։

Մեր շախմատիստուհին այսօր կայացած նախավերջին տուրում սևերով հաղթեց լեհ Մարտինա Վիկարին։ Նա 10 հնարավորից վաստակեց 10 միավոր և դարձավ անհասանելի իր մրցակիցների համար։ Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ հռչակվեց աշխարհի չեմպիոն։