Վանաձորում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը (տեսանյութ, ֆոտոշարք)

675

Возможно, это изображение 6 человек, люди стоят, костюм и на открытом воздухе

Հայաստանի ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի 70-ամյա տարեդարձը Վանաձորում նշանավորվել է կերպարվեստի թանգարանում նրա հոբելյանական ցուցահանդեսի բացմամբ:
Ցուցահանդեսն անցկացվում է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հովանավորությամբ։
Возможно, это изображение 1 человек, стоит, на открытом воздухе и толпа
Սիրելի գեղանկարչին շնորհավորելու և նրա արվեստով հիանալու էին եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր։
Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят и костюм
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է տաղանդաշատ նկարչին և իր գնահատանքի ու շնորհավորանքի խոսքեր հղել, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, բեղմնավոր ստեղծագործական ուղի՝ հանձնելով նաև շնորհավորագիր.
— Հարգարժան պարոն Ավետյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանը: Մեծ հպարտություն է, որ Ձեր նման արվեստի նվիրյալը մեր մարզից է։ Դուք գեղանկարչության մեծ վարպետներից եք, ում բարձրարժեք ստեղծագործությունները հարստացնում են հայ կերպարվեստը, մեր հայրենիքը, աշխարհը։ Դուք անգնահատելի ավանդ ունեք նաև սերունդների գեղագիտական ճաշակի ձևավորման գործում,- իր ելույթում մասնավորապես նշել է մարզի ղեկավարը։
Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и костюм
Իր օրհնության խոսքը սիրելի գեղանկարչին հղել է նաև Գուգարաց թեմի առաջնորդը՝ մաղթելով երկար տարիների բեղմնավոր ստեղծագործական ուղի:
Հոբելյարն արժանացել է նաև Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ջերմ բարեմաղթանքներին, շնորհավորագրի և նվերի:
Возможно, это изображение 5 человек, люди сидят и люди стоят
Սիրելի գեղանկարչին ուղղված շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր են հնչեցրել նաև ներկա արվեստագետներից շատերը՝ մաղթելով, որ նա միշտ լեցուն լինի կյանքով, ավյունով, և մարդկությունը շատ երկար տարիներ բախտ ունենա վայելելու նրա տաղանդի արգասիքները:
Возможно, это изображение 3 человека, борода и люди стоят
Անհատական ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 118 աշխատանքներ, որոնք հիմնականում վերջին 5 տարիներին արված գործեր են, և որոնց մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում: Արվեստասերները Վանաձորի կերպարվեստի թանգարանում ցուցադրությունը վայելելու հնարավորոթյուն կունենան մինչև հոկտեմբերի 5-ը։
Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении
Нет описания фото.
Возможно, это изображение 6 человек, люди играют на музыкальных инструментах и в помещении
Возможно, это художественное изображение
Возможно, это изображение 7 человек, люди стоят и в помещении
Возможно, это художественное изображение (3 человека, люди стоят и в помещении)
Возможно, это художественное изображение (4 человека, люди стоят и в помещении)
Возможно, это художественное изображение (1 человек и борода)