Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

504

Возможно, это изображение 1 человек, сидит и костюм

Սիրելի’ դպրոցականներ, մանկավարժներ, ուսանողներ, կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչներ,
Սիրով շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի’ Գիտության օրվա առթիվ։
Գիտելիքն է մարդկության զարգացման շարժիչ ուժը։ Կրթված սերունդը մեր պետության ապագայի ու զարգացման գրավականն է։ Մեր ժողովրդի համար բոլոր ժամաակներում կրթությունն ու գիտելիքը առաջնահերթություններից մեկն են եղել։ Այդպես է նաև հիմա։
Մաղթում եմ բոլորիդ հետաքրքիր, բազմաբովանդակ ուսումնական տարի, հաջողություններ կրթական ու գիտական աշխատանքում։ Վստահ եղեք, որ ամենքիդ հաջողությունը ևս մի հիմնաքար է ամուր պետության ու զարգացած հասարակության կերտման համար։
Սիրելի’ մանկավարժներ, առանձնահատուկ շնորհակալություն ձեզ’ հանձն առնելու սերունդներ կրթելու բարձր պատասխանատվությունը։
Շնորհավոր գիտելիքի օրը։