Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ անցկացվեց նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցություն

430

Возможно, это изображение 3 человека и в помещении

Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թվականների ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որի նպատակն էր նոր ուստարվան ընդառաջ քննարկել ոլորտի նորարարությունները, առաջիկա ծրագրերը և խնդիրները:
Возможно, это изображение 2 человека, люди сидят и в помещении
Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ներկա էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Возможно, это изображение 2 человека, люди сидят, люди стоят и в помещении
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ և պլանավորված աշխատանքների, նոր չափորոշչի ներդրման, նոր մեթոդների և գործիքների կիրառման, ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ և այլ հարցեր:
Ողջունելով մարզի կրթության բնագավառի աշխատակիցներին՝ Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորեց Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ուսումնական գործընթացներում և կոչ արեց շարունակել բարձր պատասխանատվությամբ իրականացնել ուսուցչի կարևոր առաքելությունը:
Возможно, это изображение 3 человека, люди сидят и в помещении
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ներկայացրեց հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրման ընթացքը, արդյունքը և մի շարք փոփոխություններ, որոնք իրականացվելու են նոր ուսումնական տարում, անդրադարձավ առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացին, դպրոցների ֆինանսավորման կարգին և այլ փոփոխությունների:
Նա նշեց, որ հանրակրթության նոր չափորոշիչները բոլոր մարզերում ներդրվելու են 2023-24 ուս. տարվանից, այդ չափորոշիչները հիմնված են կոմպետենցիաների, կարողությունների հիման վրա, որոնք գիտելիքից բացի, սովորողին տալիս են հմտություն, արժեքային համակարգ և դիրքորոշում:
Возможно, это изображение 8 человек, люди сидят, люди стоят и в помещении
Բոլոր ուսումնական հաստատությունները կառավարության ծրագրով նախատեսված է, որ պետք է զինվեն բնագիտական առարկանների և ինժեներական լաբորատորիաներով, դասերի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու գործնական առաջադրանքներին:
Նոր չափորոշիչների ներդրմամբ` նախատեսվում է գնահատման համակարգի փոփոխություն իրականացնել և միավորային գնահատման համակարգից տարրական համակարգում անցում կատարել ոչ միավորային գնահատման համակարգի:
Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը՝ Արսեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այս տարի Լոռու մարզից կամավոր ատեստավորման համար հայտ է ներկայացրել 314 ուսուցիչ: Նա նշեց, որ գործընթացի նպատակն է խրախուսել բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող ուսուցիչներին և մոտիվացնել մյուսներին: Նվազագույն շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը 108.800 դրամից դառնում է 200.000 դրամ:
Փոփոխություն է նախատեսվել նաև տարակարգի ձեռքբերման գործընթացում:
Возможно, это изображение 2 человека и люди сидят
Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրեց ուսումնական պլանների, թեմատիկ պլանավորման, տնօրենների վերապատրաստման, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման և մի շարք այլ խնդիրների շուրջ կատարված աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարության պատասխանատուները պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք վերաբերվում էին ներառական կրթության, աշխատավարձերի բարձրացման, բյուջեի ձևավորման, ատեստավորման և մի շարք այլ խնդիրների։
Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը շնորհակալություն հայտնեց կրթության բնագավառի աշխատակիցներին նվիրական աշխատանքի համար, ընդգծելով, որ որակյալ կրթությունն ապահովում է տվյալ երկրի լավ ապագան և կայունությունը, նա կոչ արեց աշխատել սրտացավ և հետևողական լինել աշխատանքում: