Աշխատանքների ընթացքին հետևել է Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը:
Ստեփանավանի համայնքապետարանի նախաձեռնությամբ.

» Սագամար » ՓԲ ընկերությունը Ձորագետի կիրճում կատարում է անանցանելի դարձած գրունտային ճանապարհի մաքրման, հարթեցման և կառուցման աշխատանքներ: Տարիներով անբարեկարգ մնալով՝ այս ճանապարհը դարձել էր երթևեկության համար ոչ պիտանի և վտանգավոր: Այժմ արդեն բավականին մեծ տարածք հարթեցվել է, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Աշխատանքներին այսօր հետևել է Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Ճանապարհներին բարեկարգ տեսք տալուն զուգահեռ կկատարվեն սանիտարական մաքրման աշխատանքեր, կմաքրվեն նաև մացառները: Այս ամենը նախադրյալ կծառայի հանգստյան գոտիներն ընդլայնելու համար:




