Օգոստոսի 28-ին Վանաձոր խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում տեղի սբ. Հակոբ եկեղեցուն նվիրված տոնակատարություն էր։ Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը եւ աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը։ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան սրբազանի ձեռամբ մատուցված Սուրբ պատարագին մասնակցելուց հետո Արկադի Փելեշյանը հանդիպեց Շահումյանի առաջին դասարան գնացող երեխաներին։ Շնորհավորելով ու բարի երթ մաղթելով նորընծա աշակերտներին՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրեց նրանց։ Տոնական միջոցառման ընթացքում ներկաներին գեղարվեստական ելույթներով ողջունեցին մշակույթի տան շնորհաշատ սաները։ Տոնը եզրափակվեց մատաղի արարողությամբ։
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՆՅՈւԹԵՐԸ
Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆիկ սարքով.
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր Սպիտակի բժշկական կենտրոնում ներկա են գտնվել համակարգչային տոմոգրաֆիկ կաբինետի հանդիսավոր բացման արարողությանը:
«Սիմենս»...
Մեկնարկում է զարգացման նոր ծրագիր Լոռու մարզի համար
2023 թ.-ից Հայաստանում մեկնարկել է «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը: Այն ուղղված կլինի գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը՝ հաջողված ծրագրային առաջարկների...
Վանաձորում ինտենսիվորեն շարունակվում են ձնամաքրման ու աղատրման աշխատանքները
Քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անմիջական հսկողությամբ Վանաձորում ինտենսիվորեն շարունակվում են ձնամաքրման ու աղատրման աշխատանքները։ Անվտանգ երթեւեկություն ենք մաղթում բոլորին...
Թուրքիայում և Սիրիայում մինչև 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով տասնյակ...
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունն այլ տվյալներ է տալիս։ Նրա դիտարկումների համաձայն՝ ժամը 4:17-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ գավառի Պազարջիկ շրջանում (մոտ...
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորեց ականավոր լեզվաբան Գուրգեն Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյա տարեդարձի առթիվ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան, Հայաստանի գրողների միության անդամ, Մովսես Խորենացի և Գրիգոր Նարեկացի մեդալակիր, Վանաձորի պետական...