Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել են շրջայցերը մարզի առողջապահական հիմնարկներ

513

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն աշխատանքային այցով այսօր Վանաձորի բժշկական կենտրոնում էր:
Ռ. Պողոսյանը, տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ, շրջեց բուժկենտրոնի մանկական սոմատիկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում: Նրանք քննարկեցին մանկական և գինեկոլոգիական ծառայությունների բարելավման խնդիրները, զրուցեցին բուժանձնակազմի հետ, հիվանդասենյակներում ծանոթացան հիվանդների առողջական վիճակին:
Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении
Վահագն Մկրտչյանը մարզի առողջապահության պատասխանատուին ներկայացրեց բաժանմունքների պայմանները, բժշկական կենտրոնի խնդիրները և զարգացման հեռանկարները:
Նման այցերը մարզի բժշկական կենտրոններ շարունակական բնույթ կկրեն։
 Ռ. Պողոսյանը բուժանձնակազմին փոխանցեց մարզպետ Ա. Խաչատրյանի հորդորը՝ այնպես աշխատել, որ քաղաքացիները վստահեն մարզային բժշկական կենտրոններին և մեծ ուշադրություն դարձնել բուժծառայությունների որակին:
— Կարևորը և առաջնայինը բնակիչների գոհունակությունն է, յուրաքանչյուր հիվանդ պետք է բավարարված հեռանա,- ասաց նա:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Ռուզաննա Պողոսյանի կողմից տրվեցին ցուցումներ: