Լոռու մարզպետը տեսակցեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի նորածին եղբորը

947

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении

Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին:

Возможно, это изображение 1 человек, ребенок, больница и в помещении

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելեց Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Մարզպետն ու կինը զրուցեցին հերոսածին Հայարփի Սինդոյանի հետ, նվերներ հանձնեցին, խաղաղ մանկություն, անհոգ կյանք մաղթեցին փոքրիկին, ուժ և համբերություն՝ ծնողներին:

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

Ծնունդն ընդունող բժիշկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանից Ա.Խաչատրյանը հետաքրքրվեց նորածնի առողջական վիճակով: Վերջինս նշեց, որ 42-ամյա ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում, վաղն արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից: Հերոս եղբոր անունը կրող փոքրիկ Ռադիկին Թումայնան խոշորացված համայնքի հայրենի Մարց բնակավայրում անհամբերությամբ սպասում են նրա 18-ամյա եղբայրն ու 14-ամյա քույրը: Հերոս Ռադիկ Հովակիմյանն անմահացել է 20 տարեկանում, նա ծառայում էր հակահրետանային վաշտում: