Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

505
Առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ  Խաչատրյան - Shabat.am
Սիրելի՛ լոռեցիներ, հայրենակիցնե՛ր,
շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ:
32 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, ինչը պատմական մեծ իրադարձություն էր հայ ժողովրդի համար, և անշրջելի հիմք դարձավ մեր անկախության ճանապարհին:
Հռչակագրի ընդունումը հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր:
Այս տարիներին հայ ժողովուրդն անցել է բազմաթիվ դժվարությունների և արհավիրքների միջով, ինչպես իր պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում, սակայն միշտ շտկել է մեջքն ու նայել առաջ:
Մեզ երբե՛ք, երբե՛ք վհատեցնել ու կոտրել չի լինի, երբե՛ք: Մենք երբևիցե թույլ չենք տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ:
 Հայաստանի Հանրապետությունը պետք է ծաղկի ու զարգանա՝ մշտապես բարձր ծածանելով հայոց եռագույնը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը: