Լոռու մարզպետը պարգևատրեց «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի հաղթող Մհեր Օհանյանին

570

Возможно, это изображение 6 человек и люди стоят

Վերջերս Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» կայացած «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի 64 կգ քաշային կարգում 16-ամյա վանաձորցի Մհեր Օհանյանը գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը։ Մհեր Օհանյանը «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի սաներից է:
Возможно, это изображение 1 человек, обувь и в помещении
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց մարզիկին և նրա մարզիչ Գագիկ Ղազարյանին։
Возможно, это изображение 2 человека, люди сидят и в помещении
Առաջին տեղը գրավելու և Լոռու մարզի մարզական պատիվը բարձր պահելու համար մարզի ղեկավարը պատվոգրով պարգևատրեց մարզիկին, իսկ հաղթող սան պատրաստելու համար շնորհակալագիր հանձնեց մարզիչին։
Մարզպետը շնորհավորեց երիտասարդ մարզիկին և ընդգծեց, որ այս հաղթանակը լուրջ ձեռքբերում է մարզի համար, հարկավոր է շարժվել առաջ և առավել մեծ բարձունքների հասնել: Արամ Խաչատրյանը հատուկ շնորհակալություն հայտնեց մարզիչ Գագիկ Ղազարյանին անձնվեր գործի համար և մաղթեց, որ նրա սաների հաղթանակները շարունակական լինեն:
Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պաշտոնյաներ, ովքեր նույնպես շնորհավորանքի խոսքեր հղեցին մարզիկին և մարզիչին: